Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

16.04.2021

        Ոստիկանության հարգելի աշխատողներ ու վետերաններ

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Լինելով պետության առանցքային կառույցներից մեկը՝ անգնահատելի է ոստիկանության դերը որպես երկրի ներքին կարգուկանոնի, պետության անդորրի ու օրենքի պահպանման երաշխավորի։ Ավանդույթներով հարուստ պետական այս կարևոր մարմինն իր առանձնակի ներդրումն է ունեցել նաև  մեր անկախ պետականության կայացման գործում։
 Իմ խոնարհումը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին։
  Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և անփորձանք ծառայություն ի նպաստ մեր պետականության զարգացման ու առաջընթացի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59