Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
16.04.2021

Ոստիկանության հարգելի աշխատողներ ու վետերաններ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Լինելով պետության առանցքային կառույցներից մեկը՝ անգնահատելի է ոստիկանության դերը որպես երկրի ներքին կարգուկանոնի, պետության անդորրի ու օրենքի պահպանման երաշխավորի։ Ավանդույթներով հարուստ պետական այս կարևոր մարմինն իր առանձնակի ներդրումն է ունեցել նաև մեր անկախ պետականության կայացման գործում։
Իմ խոնարհումը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և անփորձանք ծառայություն ի նպաստ մեր պետականության զարգացման ու առաջընթացի։