Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ կինոյի օրը դպրոցականները կնշեն կինոդիտումներով
16.04.2021
Ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է որպես Հայ կինոյի օր։ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը օրվան նվիրված կինոդիտումների շարք է նախաձեռնել մարզի հանրակրթական դպրոցներում։ Կցուցադրվեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր, որոնց միջոցով դպրոցականները հնարավորություն կունենան ծանոթանալու մեր պատմությանը, ինքնությանն ու ազգային արժեքներին։ Կինոցուցադրությունների արշավին միացել է նաև «Տավուշ» հեռուստաընկերությունը, որը նշում է իր ստեղծման մեկ տարին։