Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կատարվել է քաղաքացիների ընդունելություն
13.04.2021
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է 8 քաղաքացի՝ Իջևանից և հարակից համայնքներից:
Քաղաքացիները ներկայացրել են տարբեր խնդիրներ՝ սոցիալական, աշխատանքի տեղավորման և քաղաքաշինական բնույթի:
Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը հստակ հանձնարարականներ է տվել, իսկ մի շարք խնդիրների տեղում տրվել են սպառիչ պատասխաններ և լուծումներ։