Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
13.04.2021
2021 թվականի ապրիլի 16-ին, ժամը 16։00-ին, Սևքարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 նիստը հետևյալ օրակարգով․
1․ Սևքար համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց 2021 թվականի հողի հարկի ցուցակը հաստատելու մասին։
2․ Համայնքի գյուղամիջյան ճանապարհի և մայթերի սալապատման աշխատանքների համար նախագծահետազոտական փաստաթղթերի կազմման ծախսերը կատարելու մասին։
3․ Սևքար համայնքի 2021 թվականի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին։
4․ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգով ըստ սարամասերի նախկին օգտագործման սահմանների քարտեզագրման աշխատանքներն իրականացնելու համար գումար հատկացնելու մասին։
5․ «Բենտոնիտ տեխնոլոջի» ՍՊԸ-ին սահմանված կարգով ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի բենտոնիտային կավերի կենտրոնական տեղամասի մնացորդային պաշարների արդյունահանման մասին։
6․ Մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու մասին։