Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
13.04.2021
2021 թ․ ապրիլի 14-ին, ժամը17։00-ին, տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով․
1․ Իջևան համայնքի 2021թ․ բյուջեում փոփոխություն կատարելու մասին։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող Բլբուլյան փողոցի թիվ 94 բ շենքի թիվ 32 բնակարանը անհատույց օտարելու մասին։
3․ Իջևան քաղաքում գտնվող 1338․0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
4․ Իջևան քաղաքում գտնվող 18․0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
5․ Գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով հողամաասեր տրամադրելու մասին։
6․ Անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար մրցութային հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին։
7․ Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
8․ ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսաձոր, Լուսահովիտ, Խաշթառակ, Ն․ Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն միջհամայնքային համագործակցության համաձայնագիրը հաստատելու մասին։
9․ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 /Իջևան քաղաքի մասով/ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Իջևան քաղաքային համայնքի /բնակավայրերի/ լրամշակված գլխավոր հատակագիծը և առաջարկվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին։