Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջնությունը նվիրված էր Արցախյան պատերազմում նահատակված ոստիկանության ծառայողների հիշատակին
12.04.2021
2020 թ․ Արցախյան պատերազմում նահատակված ոստիկանության ծառայողների հիշատակին էր նվիրված Իջևանում կազմակերպված ֆուտբոլի առաջնությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մինչ մրցումներն սկսելը ծաղկեպսակ է դրվել ու ծաղիկներ են խոնարհվել իրավակարգի զինվորի հուշաքարին։ Մրցումները տեղի են ունեցել թիվ 1 դպրոցի հարակից դաշտում։ Առաջնությանը մասնակցել են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզի ոստիկանական թիմերը։ Համառ պայքարի արդյունքում 1-ին տեղում Լոռու մարզի թիմն էր, 2-րդ տեղում՝ Շիրակը, 3-րդ և 4-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Տավուշի և Գեղարքունիքի թիմերը։