Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստման դասընթաց՝ ընտանեկան բժիշկների համար
12.04.2021
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում վերապատրաստման դասընթաց էր կազմակերպվել ընտանեկան բժիշկների համար։ Դասընթացը վարեց «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սիրանուշ Դավթյանը։ Ներկայացվեցին սեռական բռնության հիմնախնդիրները, հիմնական ենթատեսակներն ու դրսևորման առանձնահատկությունները։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ առանձին դեպքերի քննարկում։