Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցուցահանդես-տոնավաճառ Իջևանում
08.04.2021
Մայրության և գեղեցկության տոնին էր նվիրված մարզկենտրոն Իջևանում կազմակերպված Գործարար կանայք Տավուշում ցուցահանդես-տոնավաճառը։ Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։ Տոնավաճառին ներկայացված էին մարզի տարբեր համայնքների 27 կին ձեռներեցների, արվեստագետների ստեղծագործություններ ու սեփական արտադրության ապրանքներ՝ զարդեր, ձեռագործ տիկնիկներ, նկարներ ու ասեղնագործ պարագաներ, էկո պայուսակներ, թեյերի մեծ տեսականի։