Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
22.03.2021
![](http://tavush.mtad.am/files/n_pics/28125_s.jpg)
2021 թվականի մարտի 26-ին տեղի կունենա Սարիգյուղ համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով․
1. Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան հաշվետվություն։
2. Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց գումարների հաստատումը ըստ հատկացումների։
3. Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի 2021 թվականի տեղական բյուջեում փոփոխություն կատարելու մասին։
4. Սարիգուղ համայնքի աղբավայրերի մաքրման և ծածկման աշխատանքների մասին։
5. Սարիգյուղ համայնքի «Վերին թաղամասի» լուսավորության ցանցի վերանորոգման մասին։
6. Համայնքի ջրահեռացման համակարգի վերանորոգման մասին։
7. ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 16-ի «Տավուշի մարզի Սարիգյուղի համայնքապետարանի աշխատակազմի», «ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և «Սարիգյուղի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։