Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2021 թվականին 5000 հա անջրդի տարածք կդառնա ոռոգելի՝ կրկնապատկելով ոռոգելի տարածքների մակերեսը
18.03.2021
![](http://tavush.mtad.am/files/n_pics/28097_s.jpg)
2021 թվականին 5000 հա անջրդի տարածք կդառնա ոռոգելի՝ կրկնապատկելով ոռոգելի տարածքների մակերեսը։
«Ջուրը ցանկացած երկրի համար ռազմավարական ռեսուրս է, որը նաև անվտանգային կարևոր նշանակություն ուի»,- Հայկ Չոբանյան․ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում նախատեսվող մեծ փոփոխությունների մասին։
Ավելի քան 6 մլրդ դրամի ոռոգման սուբվենցիոն ծրագրերի արդյունքում, որոնք նախատեսվում են իրականացնել 2021 թ․-ին, գյուղատնտեսական արտադրության զգալի աճ է նախատեսվում։
Քանակական փոփոխություններին զուգահեռ՝ խոսքը հողի տեսակի փոփոխության, առավել շահավետ մշակաբույսերի աճեցման մասին է։ Ոռոգելի 1 հա տարածքում գյուղատնտեսությունը գերազանցում է ոչ ոռոգելի տարածքին առնվազն 10 անգամ։
«Հնարավոր կլինի ոռոգել մոտ 8 հազար հեկտար տարածք, որից 5 հազար հեկտարը բացարձակ չոռոգվող հող է»,- նշել է մարզպետը։
Այս պահին մարզում մեկ ընտանիքին բաժին է ընկնում մոտ 2-3 հազար քմ հողատարածք։ Այսինքն՝ 1 հեկտարի ոռոգումն ազդում է առնվազն 3 ընտանիքի, իսկ 5000 հեկտարը՝ 15 հազար ընտանիքի վրա։
«Սոցիալական ազդեցությունն ուղղակի հսկայական է»,- Հայկ Չոբանյան։
Ամբողջական հոդվածը՝ հղումով: