Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Պետք է հավատալ ու աշխատել, չհիասթափվել ու չհուսահատվել». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «Ռեստարտ-2021» համապետական ճամբարի մասնակիցների հետ
16.03.2021
«Պետք է հավատալ ու աշխատել, չհիասթափվել ու չհուսահատվել». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «Ռեստարտ-2021» համապետական ճամբարի մասնակիցների հետ:
Մարզպետը ևս մեկ անգամ կարևորել է երիտասարդների դերը փոփոխությունների և երկրի զարգացման գործընթացում՝ հույս հայտնելով, որ երիտասարդները մարզում ավելի մեծ ակտիվություն և մասնակցություն կցուցաբերեն մարզի զարգացման գործընթացում։
Մասնակիցները հետաքրքրվել են Տավուշի մարզի զարգացման
տեսլականով, առանձնահատկություններով և հնարավորություններով: Մարզպետը պատասխանել է երիտասարդների հարցերին, անդրադարձ է կատարել կրթությանը, զբոսաշրջությանը, մասնագիտական կողմնորոշմանը։
Հայկ Չոբանյանը երիտասարդներին խորհուրդ է տվել ավելի համարձակ և նորարար մոտեցումներ ցուցաբերել՝ սեփական ներդրումն ունենալով պետության հզորացման գործընթացում։
«Առանց հավատի կարող ես հաջողություն ունենալ, բայց իրական փոփոխություններ կարող ես ձեռք բերել միայն հավատով: Ձեր լավագույն ձեռքբերումները և հաջողություններն առջևում են և դրանք բազմաթիվ են»,- նշել է Հայկ Չոբանյանը: