Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայրենական մեծ պատերազմի վետերան տավուշեցի Գվիդոն Հախվերդյանը դարձավ 100 տարեկան. մարզպետ Հայկ Չոբանյանը այցելել և շնորհավորել է վետերանին
15.03.2021
Հայրենական մեծ պատերազմի վետերան տավուշեցի Գվիդոն Հախվերդյանը դարձավ 100 տարեկան. մարզպետ Հայկ Չոբանյանը այցելել և շնորհավորել է վետերանին:
«Ձեր կյանքում դուք ոչ միայն աշխատանքային հարուստ ձեռքբերումներով ճանապարհ եք անցել, այլև, որպես Հայրենական մեծ պատերազմի բովով անցած վետերան, հայրենասիրության կենդանի օրինակ եք թե երիտասարդների, թե վաղվա սերունդների համար»,- Հայկ Չոբանյան:
Գվիդոն Հախվերդյանը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է որպես հրետանավոր, նաև` հետախույզ։ Մի հետախուզության ընթացքում ձեռք բերելով արժեքավոր տեղեկություն՝ Հախվերդյանը պարգևատրվում է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Այնուհետև մարտերում ունեցած խիզախության համար նա կրկին պարգևրվում է նույն շքանշանով, բայց արդեն 1-ին աստիճանի։ Մարտական ուղին ավարտում է Բեռլինում։ Խիզախ մարտիկի կուրծքը զարդարում է ևս մի պարգև՝ Փառքի 3-րդ աստիճանի շքանշանը։
Հաղթանակից հետո վերադառնալով հայրենի գյուղ՝ Գվիդոն Հախվերդյանը դառնում է անասնաբուծական ֆերմայի ղեկավար և գյուղատնտեսության ոլորտում հասնում տպավորիչ արդյունքների:
Շնորհավորում ենք և մաղթում խաղաղություն ու բարօրություն: