Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

15.03.2021

«Շատ ուրախ ենք, որ առաջին մարզային գրասենյակը բացվում է Տավուշում: Այսօրվանից մեր բնակչությանը մատուցվող պետական ծառայությունների որակն էապես բարձրանալու է»,-Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան:
Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:

Գրասենյակի պաշտոնական բացմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Շուրջ մի քանի տասնյակ՝ մինչև հարյուր ծառայություններ են այս պահին գործում և բոլորը սպասարկվում են մեկ վայրում»,- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան:

«Այսօր Իջևանում բացվող այս գրասենյակն առաջին քայլն է մեկ պատուհան սկզբունքի կիրառման. հաճախորդը մեկ այցով մեկ վայրում ստանում է միաժամանակ մի քանի ծառայություն: Այս նախաձեռնությունն առաջիկայում կունենա իր շարունակությունը մյուս մարզկենտրոններում»-նշել է Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Առավել մանրամասն`: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-06 17:22:47