Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է մի խումբ տավուշցիների, որոնք ավելի վաղ կարճ ժամանակով փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը

10.03.2021

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է մի խումբ տավուշցիների, որոնք ավելի վաղ կարճ ժամանակով փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը:

Հայկ Չոբանյանն արձագանքել է Տավուշի սահմանազատման աշխատանքների հետ կապված ապատեղեկատվությանը և պատասխանել բոլոր հարցերին։ Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ իրենց նպատակը քաղաքական չէ, այլ ուղղակի ցանկանում են համոզվել, որ մեր սահմանները վտանգված չեն։ Մարզպետը լիարժեք պարզաբանումներ է տվել սահմանային գոտու պահպանման սկզբունքների, առկա իրավիճակի, հնարավոր վտանգների վերաբերյալ։ Ճանապարհը փակելու վերաբերյալ մարզպետը խիստ դիրքորոշում է հայտնել առ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ մարզպետի կողմից հայտնած մտքերի, մոտեցումների և սկզբունքների նկատմամբ առարկություններ և անվստահություն չունեն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17