Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Այս տարին պետք է արժևորենք տնտեսական, կրթական, մշակութային հաղթանակներով՝ տասնապատկելով մեր ջանքերը»,- Հայկ Չոբանյան։
09.03.2021
«Այս տարին պետք է արժևորենք տնտեսական, կրթական, մշակութային հաղթանակներով՝ տասնապատկելով մեր ջանքերը»,- Հայկ Չոբանյան։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դևիդ Հոֆմանին և գործակալության ներկայացուցիչներին է ներկայացրել Տավուշի մարզի 2021 թ․ զարգացման ծրագիրը։
«Սա ոչ թե շարունակական աճ է, այլ ցատկ, որի թիրախում ոչ միայն քանակական, այլև որակական փոփոխություններն են»,-Դևիդ Հոֆման
Շարունակական և տևական համագործակցության շրջանակում այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դևիդ Հոֆմանին և գործակալության ներկայացուցիչներին։
Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները, մարզպետը հյուրերին է ներկայացրել Տավուշի մարզի 2021 թ․ զարգացման ծրագիրը, առաջնահերթությունները։
Դևիդ Հոֆմանի խոսքերով՝ մարզի ռազմավարական ծրագրի ազդեցիկ տեսլականը թույլ կտա Տավուշի ամբողջ ներուժը լավագույնս իրացնել։
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային տարի։