Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
05.03.2021
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը քննարկել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Տավուշի մարզպետարանի և Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության համագործակցության արդյունքում արդեն մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել։
Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը և նախաձեռնության ներկայացուցիչները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք առաջիկայում ևս կիրականացվեն։