Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դպրոցը միայն կրթական հաստատություն չէ, այլ նաև՝ համայնքային միջավայր». մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Բերդի թիվ 1 և թիվ 3 դպրոցներ

05.03.2021

Հայկ Չոբանյանը այցելել է Բերդ և հանդիպում ունեցել թիվ 1 և թիվ 3 դպրոցների ուսուցիչների հետ, որտեղ ներկայացրել է դպրոցների նորանշանակ տնօրեններին:
Հանդիպման ընթացքում տնօրենները ներկայացրել և քննարկել են դպրոցի զարգացման իրենց տեսլականն ու ռազմավարական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում առկա խնդիրներին և շտապ լուծում պահանջող հարցերին: Մարզպետը կարևորել է դպրոցներում նորարարական գաղափարների կիրառումը:

«Մենք պետք է դպրոցին վերաբերվենք որպես պետական, հանրային հատված, տարածք, որը բոլորի սեփականությունն է, և այդ տարածքը առավելագույնս պետք է ծառայի կրթամշակութային, ժամանցային դաստիարակչական միջավայրի ձևավորման համար»,-նշել է Հայկ Չոբանյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10