Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

04.03.2021

  2021թ․ մարտի 4-ին, ժամը 17.00-ին, կկայանա Իջևան համայնքի  ավագանու նիստը հետևյալ օրակարգով.
1. Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հ․Ղալումյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման մասին։
2. Միայնակ տարեցների աջակցման ծրագրին համայնքապետարանի մասնակցության մասին։
3.Համայնքապետարանի ծառայողական «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենան աճուրդով վաճառքի ներկայացնելու մասին։
4. Քաղաքային շուկայի դիմաց երթևեկությունը կարգավորող լուսացույցներ տեղադրելու և համապատասխան գծանշումներ կատարելու մասին։
5. Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 800.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
6. Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
7. Համայնքային սեփականություն հանդիսացող Ղարագյոզյան փողոցի թիվ 50 շենքի թիվ 35 բնակարանը անհատույց օտարելու մասին։
8. Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
9. Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին։
11. Համայնքային սեփականություն հանդիսացող Արցախյան փողոցի թիվ 4 շենքի թիվ 8 բնակարանը անհատույց օտարելու մասին։
12. Իջևան համայնքի Իջևանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի երկաթյա ցանկապատի համար գումար հատկացնելու մասին։
13. Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 3 հասցեում գտնվող արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի երկաթյա ցանկապատի համար գումար հատկացնելո ւմասին։
14. Այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57