Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր

16.02.2021

Եթե ցանկանում եք զբաղվել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի մշակությամբ և ունեք բարձրորակ սերմերի ձեռքբերման խնդիր, դիմեք այս ծրագրին։

Ծրագրի շրջանակում առաջարկվում է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով՝ շուրջ 50-70%։
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով հացահատիկային և կերային մշակաբույսերի, ինչպես նաև 0.5-20.0 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։
Հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմերի վաճառքը կիրականացվի մարտի 2-ից մինչև հունիսի 1-ը, իսկ հատիկաընդեղենի դեպքում՝ մինչև հունիսի 10–ը՝ Ծրագրով սահմանված գներով։
‼Մանրամասների համար դիմեք Էկոնոմիկայի նախարարություն` 011 524 610, 011 530 333 հեռախոսահամարներով կամ այցելեք այստեղ.
http://mineconomy.am/page/1775 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-03-05 17:46:11