Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը

12.02.2021

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը:

«Մենք մեր հերոսներին շնորհակալություն հայտնելով պետք է զարգացնենք թիկունքը, որը իրենք տարիներ շարունակ պաշտպանել են քրտինքով, արյունով և մտքով»,- Հայկ Չոբանյան:

Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում ՆԶՊ-ի դասասենյակն ավանակոչվել է զինղեկ, ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով: Սամվել Ռևազյանը դպրոցում է աշխատել 3 տարի. կարճ ժամանակահատվածում զինվորականը հասցրել է լինել ամենասիրելի ուսուցիչներից և գործընկերներից մեկը:

Դասասենյակի անվանակոչմանը նվիրված միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Սամվել Ռևազյանի մարտական ընկերները, ընտանիքի անդամները:

«Ուսուցչի, աշակերտի և ընդանրապես մարդու կյանքի, ապրելու արժեքները պետք է լինեն հայրենասիրությունը, մարդասիրությունը, նվիրվածությունը, արժանապատիվ ապրելը, լավ ծնող, զավակ լինելը, ինչպիսին մեր հերոսներն են և Սամվել Ռևազյանը` իր ամբողջ կյանքի ընթացքում»,- Հայկ Չոբանյան:

Ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանը 17 տարի շարունակ անձնվիրաբար պաշտպանել է Տավուշի սահմանները: Պատերազմի օրերին ՈՄԱ կամավորական ջոկատի հետ մասնակցել է Արցախի համար մղվող մարտերին:
Վերջին մարտը եղել է նոյեմբերի 9-ին՝ Թաղավարդի համար մղվող մարտերի ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17