Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դասավանդիր, Հայաստանը» շարունակում է նորարարական կրթական ծրագրեր իրականացնել Տավուշի մարզում
08.02.2021
«Դասավանդիր, Հայաստանը»/ Teach For Armenia շարունակում է նորարարական կրթական ծրագրեր իրականացնել Տավուշի մարզում՝ համագործակցելով մարզի հանրակրթական դպրոցների հետ. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է հիմնադրամի ներկայացուցիչներին
_____________________
Կրթությունը շարունակում է լինել մարզի առաջնային կարևորության ոլորտներից:
Նորարարական մտքերն ու գաղափարները կրթության ոլորտում մարզպետ Հայկ Չոբանյանը համարում է կարևորագույն նախապայման՝ ոլորտի զարգացման և առաջընթացի համար:
«Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ Տավուշի մարզպետարանի համագործակցությունն արդեն առիթ է դարձել մարզում բազմաթիվ ծրագրերի իրականացման:
Առաջիկայում Տավուշում կմեկնարկեն համատեղ նախագծեր, որոնք ուղղված կլինեն կրթության ոլորտում նոր բարեփոխումներին: