Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը կշարունակեն սերտ համագործակցությունը
05.02.2021
Տավուշի մարզպետարանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը կշարունակեն սերտ համագործակցությունը
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներին:
Գյուղատնտեսություն, զբոսաշրջություն. սրանք կլինեն այն հիմնական ոլորտները, որտեղ համատեղ նախագծեր կիրականացվեն:
Հանդիպմանը քննարկվել և պլանավորվել են ծրագրերի առաջիկա քայլերը և անելիքները:
Մարզպետ Հայկ Չոբանյանը շատ բարձր է գնահատել համատեղ աշխատանքի արդյունքը՝ վստահություն հայտնելով, որ շարունակական համագործակցությունը ևս արդյունավետ կլինի: