Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Առողջ Հայաստանը» հիմնադրամը կապահովի ընտանեկան և նեղ մասնագետ բժիշկների երկարատև, շարունակական ներկայությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներում

03.02.2021

«Առողջ Հայաստանը» հիմնադրամը կապահովի ընտանեկան և նեղ մասնագետ բժիշկների երկարատև, շարունակական ներկայությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներում, որտեղ առկա է հիմնական բուժօգնության ծառայության մատուցման պակաս:
«Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակիչ պետք է ստանա իր պահանջները լիարժեք բավարարող բժշկական որակյալ ծառայություններ»,- Հայկ Չոբանյան:
_____________________________________________
«Առողջ Հայաստան» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի և Առողջապահության նախարարության հետ համատեղ, վերացնում է Տավուշի մարզի համայնքներում առաջնային բուժօգնության ծառայությունների մատուցման պակասը:

Ծրագիրը և դրա իրականացման վերաբերյալ հարցերն այսօր քննարկել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ոլորտի մարզային պատասխանատուները և «Առողջ Հայաստանի» հիմնադիրները:

Տավուշի մարզից մեկնարկող այս ծրագրի միջոցով հնարավորություն կստեղծվի բարեփոխումներ կատարել՝ ապահովելով որակյալ բժշկական ծառայություններ մարզի յուրաքանչյուր բնակչի համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10