Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
28.01.2021
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի պետականության հիմնասյուն՝ հայոց բանակի օրն է:
Այն նախ և առաջ մեր զոհված քաջորդիների ոգեկոչման օրն է. խոնարհվում ենք բոլորի առաջ:
Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին եւ զինվորներին՝ հայրենիքին իրենց անմնացորդ նվիրումի համար:
Արցախյան պատերազմը պարտադրեց, որպեսզի օրվա խորհուրդը դառնա հայոց բանակի հզորացման և Հայաստանի անվտանգության գործին նվիրվելը: Յուրաքանչյուրը դա լավագույնս կարող է անել՝ իր գործն ու աշխատանքը գերազանց կատարելով։ Այդ պարագայում միայն ամուր ոտքի կկանգնենք եւ կունենանք մշտապես ուժեղ ու ժամանակակից բանակ, հզոր ու անվտանգ հայրենիք: