Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք
28.01.2021
Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ ասօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ԱԱԾ Տավուշի ՄՎ պետ Հովհաննես Ղալումյանը և այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։