Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել է մարզային փրկարարական վարչության գործունեության արդյունքները
18.01.2021
▪️2019-ի համեմատ 2020 թվականին հրդեհների քանակը նվազել է 46.5 տոկոսով
▪️2020թ. մարզում գրանցված արտակարգ դեպքերը 2019թ. համեմատ աճել են 6-ով
▪️Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են 150 դեպքով. ամփոփվել է մարզային փրկարարական վարչության գործունեության արդյունքները:
«Ավելի դիմակայուն լինելու համար պետք է մեր արդյունավետությունը այս և եկող տարիներին ավելի արագ տեմպերով զարգացնենք»,-Հայկ Չոբանյան:
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2020թ. գործունեության արդյունքների ամփոփում: Նիստին ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:
«Մենք մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, որպեսզի արտակարգ իրավիճակների արձագանքման, հաղթահարման, քաղպաշտպանության կազմակերպման ինստիտուտները լիարժեք կատարեն իրենց առջև դրված խնդիրները: Այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք այս տարիների ընթացքում ստեղծվել են մասնավորապես Տավուշի մարզում, իրենց կարևորագույն դերն են խաղացել և խաղում են մեր կյանքում»,- բացման խոսքում նշել է Հայկ Չոբանյան:
Նիստին ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Փրկարար ծառայության 2020թ. գործունեության արդյունքները:
Արդյունավետ աշխատանքի և մասնագիտական բարձր հատկանիշների համար նիստի ավարտին մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալագրեր է հանձնել ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության մի շարք աշխատակիցների: