Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.01.2021
«Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է հայոց բանակի կազմավորման 29-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառման մրցույթ:
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հունվարի30-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի դահլիճում:
Այն նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի և զինված ուժերի դերը հասարակության աչքերում, խթանել հայ երիտասարդի և պատանու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը և արժևորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում:
Մրցույթին կարող են մասնակցել ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, ՀԿ-ներ: Ծրագրի արժեքը 700 հազար դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ-ն): Մրցույթին մասնակցելու դիմումը, ծրագիրը և նախահաշիվը ներկայացնել Տավուշի մարզպետարան՝ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով։ Հայտերը քննարկվելու են, և ընտրվելու է այն ծրագիրը, որը բովանդակային առումով կճանաչվի լավագույնը: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 19.01.2021թ., ժամը 18:00: Էլ․հասցե՝ tavush@mta.gov.am, tavush.krtutyun@mta.gov.am : Հեռ.՝ /077/ 77-63-68: