Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սահմանամերձ Բերդ քաղաքում կգործի Թումո տուփը
28.12.2020
Սահմանամերձ Բերդ քաղաքում կգործի Թումո տուփը՝ քաղաքի ու հարակից գյուղերի 300 երեխաներին տալով ժամանակակից ու պահանջված ոլորտներում հմտանալու և մասնագիտանալու հնարավորություն:
«Ես մեր երկրի հաջողությունը, հաղթանակը տեսնում են գիտելիքահենք տնտեսության մեջ: Իսկ այդ հաջողությունը կերտողը պետք լինի մարդը. այսօր մենք ստեղծում ենք այդ մարդկանց»,- Հայկ Չոբանյան:
_________________
Այսօր բացվեց Հայաստանում երկրորդը, Տավուշում առաջինը Թումո-տուփ:
Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Թումո ստեղծարար կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը բացմանը նշեց, որ իրենց ամենակարևոր գաղափարը Թումոն բոլոր երեխաների համար հասանելի դարձնելն է:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորելով կենտրոնի բացումը՝ նշեց, որ տավուշցի երեխաներն այստեղ կունենան և կստեղծեն փոփոխություններ բերելու իրենց սեփական ծրագիրը:
Առաջիկայում Տավուշի մարզում նման դեռ 6 կրթական կենտրոններ ստեղծելու պլաններ կան: Ժամանակակից տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն մարզի յուրաքանչյուր երեխային: