Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին
19.12.2020

Այսօր Դիլիջանի հուշարձանային համալիրում մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի համանքապետ Արմեն Սանթոսյանը, զինվորականներ ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմում զոհվածների գերեզմաններին, հանդիպեցին հարազատների հետ:
Մարզպետն այսօր նաև այցելել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների ընտանիքներին, իր երախտիքը, խոնարհումն ու զորակցությունը հայտնել նրանց։