Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«» Բարեգործական հերթական ակցիայով այսօր Տավուշի մարզում էր ««Օրորոց» ծրագիրը
15.12.2020
Բարեգործական հերթական ակցիայով այսօր Տավուշի մարզում էր ««Օրորոց» ծրագիրը։ Ծրագրի շահառուներ են Բերդի և Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն ստացող և մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ընտանիքները։ Այսօր 123 փաթեթ տրամադրվեց Բերդի, 51 փաթեթ Նոյեմբերյանի և 37 փաթեթ էլ Իջևանի շահառու ընտանիքներին։ Փաթեթն իր մեջ ներառում է մինչև մեկ տարեկան երեխայի հագուստի և խնամքի պարագաներ։ Մեկ հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է 70 հազար դրամ։