Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
07.12.2020
2020 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 6 հերթական նիստը հետևյալ օրակարգով․
1․ ՀՀ Տավուշի մարզի Դիտավան համայնքի ավագանու 2019թ․ դեկտեմբերի 25-ի 29 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2․ ՀՀ Տավուշի մարզի Դիտավան համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։
3․ Դիտավանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
4․ Դիտավան համայնքի ղեկավարի՝ 2020 թվականի երրորդ եռամսյակի բյուջեի հաղորդում։
5․ Ընդերքօգտագործող ,,Հայր և որդի Խուդավերդյաններ,, ՍՊԸ-ին հողհատկացման և տարեկան վճար սահմանելու մասին։
6․ Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորները վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային տարեկան վճար սահմանելու մասին։
7․ 2021 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին։
8․ Դիտավան համայնքի սեփականության 2020 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։