Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսության կայուն զարգացումը Տավուշի մարզի համար առաջնահերթ նշանակություն ունի
04.12.2020
Գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացմանը վերաբերող հերթական հանդիպմանը փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը ընդունել է ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի աշխատանքային խմբին։
Տավուշի մարզպետարանի ոլորտի պատասխանատուները և հյուրերը քննարկեցին գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերը, զարգացման խոչընդոտները և հիմնախնդիրները։
Քննարկվեցին և մշակվեցին գյուղատնտեսական ծրագրեր, որոնք առաջիկայում կմեկնարկեն։