Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրի մարզային աշխատանքային խմբի պլատֆորմի /ՄԱԽՊ/ հերթական հանդիպումը

24.11.2020

  Այսօր Տավուշի մազպետարանում կայացավ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում /EU-GAIA/ ծրագրի մարզային աշխատանքային խմբի պլատֆորմի /ՄԱԽՊ/ հերթական հանդիպումը։ Հանդիպման մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը՝ ծրագիրը համարելով կարևորագույններից մեկը, որի իրականացմամբ կարող են էական փոփոխություններ լինել գյուղատնտեսության ոլորտում։ Օրակարգի առաջին հարցով ծրագրի փորձագիտական թիմից Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց Տավուշի մարզում գյուղատնտեսության պետական աջակցման գործիքակազմի ուսումնասիրության արդյունքները, նշեց, որ Տավուշը ընտրվել է որպես պիլոտային մարզ, և այն հետազոտություններն ու առաջարկները, որոնք կարվեն Տավուշի մարզում, հնարավորություն կտան կրկնօրինակել նաև մյուս մարզերում։ Այնուհետև տեղի ունեցավ փորձագիտական քննարկում Տավուշի մարզի զարգացման ռազմավարության շուրջ /2017-2025 թ․թ․ Տավուշի մարզի զարգացման ծրագիր/։ Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ՄԱԽՊ-ի հաջորդ հանդիպման վերաբերյալ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17