Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
23.11.2020
2020թ, նոյեմբերի 23-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա Տավուշի մարզի մարզխորհրդի նիստը, հետևյալ օրակարգով․
1. ՀՀ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականների մասին։
Զեկուցող՝ Ա. Բաբլումյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող
2. ՀՀ Տավուշի մարզի 2020թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերման արդյունքները։
Զեկուցող` Վ. Սուքոյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
3. Տավուշի մարզի դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպման հիմնական հարցերը։
Զեկուցող՝ Մ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
4. Արցախի Հանրապետությունից տեղահանված և Տավուշի մարզի համայնքներում բնակություն հաստատած բնակիչներին անհրաժեշտ պայմաններով ապահովման գործընթացի մասին։
Զեկուցող` Գ. Հարությունյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ
5. Այլ հարցեր