Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարագավան գյուղի 30 հա անջրդի տարածքն արդեն ոռոգելի է
23.11.2020
![](http://tavush.mtad.am/files/n_pics/27351_s.jpg)
Վարագավան գյուղի բնակիչների համար 30 հա նախկինում անջրդի տարածքը հնարավորություն է նոր այգիներ հիմնելու, բերք ու եկամուտ ստանալու. Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են
Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Վարագավան գյուղն արդեն ունի 1.4 կմ ջրագիծ, ոռոգման համակարգ:
Անջրդի 30 հա տարածք արդեն ոռոգելի է, իսկ 50 հա տարածքի ոռոգման հնարավորությունները՝ բարելավված:
Նաև վերանորոգվել է հողային հունով ավազանը, ինչը ջրի կուտակման հնարավորություն է ստեղծում լրացուցիչ ոռոգման համար: