Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը մեկնարկեց Տավուշի մարզի Հովք համայնքից
29.10.2020
10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը մեկնարկեց Տավուշի մարզի Հովք համայնքից՝ ունենալով 10 մլն հայերի միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ խորհուրդը:
«Սա երկարաժամկետ ռազմավարական ներդրում է և օրինակներից մեկը, թե ինչպես պետք է հզորացնել երկիրն ու թիկունքը պատերազմական դրության ժամանակ»,- Հայկ Չոբանյան
Այսօր Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանը մասնակցեցին 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում իրականացվող ծառատունկին։
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տնկել 1 մլն ծառ։
«Իջևանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30,000 տնկի։
- Գրանցվե՛ք www.10m.am/ կայքում ու դարձե՛ք 1-ը 10 միլիոնից։ Յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը, հատուկ նախատեսած վայրում, այն անվանակոչելով իր անունով և կայքի ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետևել ընթացքին։