Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն

07.10.2020

Մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:

Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար:
Ուստի, մեկ անգամ ևս կոչ ենք անում և խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց և իրենց հարազատների միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաև հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57