Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել է մինչև 1 տարվա զորակոչվածների կամավորագրումը
06.10.2020
![](http://tavush.mtad.am/files/n_pics/27029_s.jpg)
Սիրելի տավուշցիներ, եթե դուք մտնում եք այդ խմբի մեջ, ցանկանում եք կամավորագրվել և ունեք տեղափոխման խնդիր, պետք է հետևել այս ցուցումներին.
- Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։
- Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ:
- Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով:
- Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան:
Գործընթացը կլինի շուրջօրյա:
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել (094)50-50-02 հեռախոսահամարով: