Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ
05.10.2020
![](http://tavush.mtad.am/files/n_pics/27047_s.jpg)
Սիրելի’ուսուցիչներ, հայրենիքը օրհասական պատերազմի մեջ է, կերտվում է ներկա և ապագա սերունդների խաղաղությունը, անվտանգությունն ու երջանկությունը երաշխավորող հաղթանակը։ Ձեր կրթած ու դաստիարակած սերունդն այսօր հազարավոր սխրանքներ է գործում ռազմաճակատում՝ ցուցաբերելով բացառիկ, անմնացորդ հայրենասիրություն ու արիություն: Այս հերոսության հիմքը դրվել է նաև դպրոցում՝ հենց ձեր շնորհիվ:
Մեր պատմության այս ճակատագրական փուլում ավելի է արժևորվում դպրոցի, կրթության և ուսուցչի առաքելությունը հաղթող կերտելու գործում՝ մարտի դաշտում, աշխատանքում, գիտության մեջ և ամենուր։
Շնորհակալություն ձեր նվիրյալ աշխատանքի համար: