Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործում է ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծ
03.10.2020
Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով ստեղծվել է միասնական շտաբ։
Շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործում է ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով, բացառությամբ՝ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով։
Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող են ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից:
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում այսօրվանից գործող մի շարք սահմանափակումներին և կարգավորումներին ծանոթացեք հղումով: