Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները
25.09.2020
Սեպտեմբերի 21-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Սեպտեմբերի 25-ի դրությամբ գործարանը մթերել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով: Նախնական պայմանավորվածությամբ՝ հոկտեմբերի 1-ից խաղողի ընդունում կիրականացնեն նաև մարզում գործող մյուս մթերող կազմակերպությունները՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանը, <<Երեւանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ-ի Դեբեդավանի մասնաճյուղը, Բերդավանի գինու գործարանը և <<Էկոգարդեն>> ՍՊԸ-ն: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղեկացմամբ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում՝ շուրջ 12 հազար տոննա: Մթերող կազմակերպությունների կողմից ներկայումս առկա է 8 հազար 60 տոննայի պայմանագիր: Պայմանագրից դուրս մթերման ենթակա է նաև շուրջ 600 տոննա խաղող, որի իրացման համար մարզպետարանը դիմել է Երևանի կոնյակի գործարանի տնօրինությանը՝ աջակցելու խաղողագործներին: