Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են համավարակի պայմաններում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր

25.09.2020

   Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են համավարակի պայմաններում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ոլորտային պատասխանատուներ ու մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում հաստատություն առ հաստատություն մանրամասն ներկայացվել են կորոնավիրուսային համավարակի ընթացքում իմունականխարգելման գործընթացն ու առկա ցուցանիշները` կարևորելով հանրության իրազեկվածության ու վստահության բարձրացումը: Անդրադարձ է եղել նաև առկա խնդիրներին, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ, արվել առաջարկություններ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10