Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում «Գութան» ազգային երգի պարի փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին, կտևի 2 օր, սակայն դրանով ազգային երգի ու պարի համերգները մարզում չեն ավարտվի
24.09.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է«Գութան» ազգային երգի պարի փառատոնի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանին և կազմակերպչական թիմի մյուս անդամներին:
Մարզպետը շատ կարևոր է համարել ազգային, ավանդական երգի ու պարի այս փառատոնը՝ այն համարելով շատ ոգևորիչ և ազգային ինքնաճանաչողության լավագույն միջոցներից:
Արսեն Գրիգորյանի համար սա յուրահատուկ շնորհակալություն է սահմանապահ գյուղի բնակիչներին՝ իրենց կամքի, նվիրումի և հայրենասիրության համար:
«Մեր ամենամեծ նպատակն է՝ ազգային, ավանդական մշակույթը, որից կախված է նաև մեր ինքնության պահպանումը, մենք տարածենք»,- Արսեն Գրիգորյան:
Հայկ Չոբանյանն առաջարկով որոշվեց, որ նման համերգներ կլինեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ամիսը մի քանի: