Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր շուկաներում գործարարների ներգրավմանը նպաստելու, ձեռներեցության խթանման և շահերի պաշտպանության նպատակով հիմնադրվել է «Տավուշի ձեռներեցների միություն» ֊
24.09.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և մարզում գործող ձեռներեցների հետ հանդիպմանը քննարկվել են ՀԿ-ի գործունեության և արդյունավետ համագործակցության հարցեր:
Հայկ Չոբանյանը շատ բարձր է գնահատել միության ստեղծումը՝ այն համարելով Տավուշի գործարար համայնքի և պետական ապարատի միջև հրաշալի հարթակ:
«Մեր նպատակն է օգնել և աջակցել մարզում գործող կամ նորաստեղծ ցանկացած բիզնես նախաձեռնության: Այս կազմակերպությունը կարևոր դեր է խաղալու մեր տարածաշրջանի և երկրի զարգացման համար»,- Հայկ Չոբանյան: