Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Կին ծրագրավորողներ» դասընթացի հայտարարություն
23.09.2020
![](http://tavush.mtad.am/files/n_pics/26891_s.jpg)
ՀԲԸՄ-ն սկսում է կանանց հզորացմանն ուղղված ևս մի ծրագիր` այս անգամ արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար առցանց դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով կանանց աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Առաջարկվող դասընթացներն են.
- ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management)
- Որակի ապահովում (Quality Assurance)․
- Ռեակտ ՋեյԷս (React JS)
Ի՞ նչ կտա ձեզ ծրագիրը.
- նոր մասնագիտություն ՏՏ ոլորտում,
- մասնագիտական խորհրդատվություններ սփյուռքի փորձագետների կողմից,
- փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված կարճ դասընթացների մասնակցություն,
- հավատարմագրված վկայականներ Quick Start ընկերության կողմից,
- կրթաթոշակների հնարավորություն,
- մինչև վեց ամիս փորձաշրջան ՏՏ կազմակերպություններում,
- ՀԲԸՄ մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցում ընդգրկվելու հնարավորություն:
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող, 18 տարին լրացած կանայք Երևանից և մարզերից:
Լրացրե՛ք ձեր դիմում-հայտը մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ այստեղ` https://bit.ly/2FliRny
Ծրագրի մասին ավելին այստեղ՝ https://bit.ly/3hd6d7f