Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը
22.09.2020
Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Անկախության տոնը Հայաստանի պետական և ազգային տոնացույցում ամենաբարձր տեղն է զբաղեցնում։ Այն դարավոր պայքարի, երազանքի, ընդվզման, հավատի, ապա մեր ներկայի ու ապագայի նկատմամբ պատասխանատվության խորհրդանիշն է: Անկախությունը շնորհ ու պատիվ չէ, այլ՝ աշխատանք, պայքար, նվիրում, սեր՝ հանուն մեր հաղթանակների։
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»։