Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Միայն տուն կառուցելով մարդուն չես ստիպի լավ ապրել, պետք է առաջնահերթ լուծել մեր բնակիչների աշխատանքի խնդիրը, ինչին մենք հստակ քայլերով գնում ենք»,- Հայկ Չոբանյան
18.09.2020
«Միայն տուն կառուցելով մարդուն չես ստիպի լավ ապրել, պետք է առաջնահերթ լուծել մեր բնակիչների աշխատանքի խնդիրը, ինչին մենք հստակ քայլերով գնում ենք»,- Հայկ Չոբանյան:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ուդո Վագների հետ։ Կողմերը քննարկել են մարզի դիմակայնությանն առնչվող հարցեր։
Մարզպետն նշել է, որ մշակվում է ռազմավարություն, որը նպատակ ունի ամրապնդել համայնքային կյանքը, անհատ-համայնք կապը, ինչը նաև նոր հետաքրքրություն և մոտիվացիա կտա ապրելու ու արարելու տվյալ համայնքում։
«Դիմակայուն համայնք ունենալու համար պետք ստեղծել մարդկանց կյանքի համար բարենպաստ պայմաններ, որն իր մեջ ներառում է որակյալ կրթություն, ենթակառուցվածքների ստեղծում, աշխատանքի և ձեռներեցության հնարավորություն։ Մենք պետք է թիրախավորված ընդգրկենք սահմանամերձ գյուղեը և շեշտը դնենք քաղաքացիական պաշտպանության վրա»,- Հայկ Չոբանյան:
Քննարկվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բիզնես ներդրումներին, բիզնես առաջարկներին և շեշտվել է, որ նման գաղափարները հիմք են հանդիսանում այդ ռազմավարության համար:
Համագործակցության շրջանակում պլանավորվել է մոտ ապագայում նորից համդիպում իրականացնել՝ ավելի առարկայական և նպատակային քննարկման համար։