Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը

16.09.2020

2020 թվականի հունիսին մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ իրականացվող «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և չորս գործընկեր կազմակերպությունների կողմից։ Ծրագրի նպատակն է. նպաստել ՔՀԿ-ների կողմից փաստերով հիմնավորված քաղաքականությունների մշակմանը՝ զարգացնելով ՔՀԿ-ների՝ հավաստի տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, դրանք շահագրգիռ կողմերին արդյունավետորեն փոխանցելու կարողությունները։

ԴԱՏԱ ծրագրի շրջանակում կազմակերպվելու են իրազեկման հանդիպումներ հետևյալ նպատակով.

  • Մարզային գործընկերներին ներկայացնել ԴԱՏԱ ծրագիրի շրջանակում պլանավորվող գործողություններն ու հնարավորությունները ՔՀԿ-ների համար։
  • Քննարկել ՔՀԿ-ների տվյալահեն գործողությունների խթանմանն ուղղված ԴԱՏԱ ծրագրի մոտեցումներն ու մեթոդը։
  • Ծանոթացնել ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի մասնակցության հիմնական պահանջները։


Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, մեդիա և հաղորդակցության ոլորտի կազմակերպություններ, հետազոտական, վերլուծական աշխատանքներով և ջատագովությամբ զբաղվող կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական հաստատություններ:

Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Կոտայք մարզերի կազմակերպությունների համար հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-16:00։

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել լրացնելով հետևյալ հարցաշարը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-22 16:50:57