Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Չորաթան գյուղում ոռոգման նոր ցանց է կառուցվում
15.09.2020
Չորաթան գյուղի ամայի տարածքները շուտով կդառնան ոռոգելի՝ 3.7 կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ: Չորաթանցիներն այստեղ պլանավորում են թզի, ընկույզի, արքայախնձորի այգիներ տնկել:
Վարագավանի ջրագծի նորոգման աշխատանքներն էլ հնարավորություն կտան գյուղացիներին նոր այգիներ հիմնել և բերք ու եկամուտ ստանալ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշում է, որ այս և նման ծրագրերի միջոցով հնարավոր կլինի բազմապատկել գյուղատնտեսության արդյունավետությունը:
Առաջին ալիքի անդրադարձը մարզում ջրագծերի կառուցման աշխատանքներից մի քանիսին: